Կարևոր իրադարձություններ

ՆԱՍԱ-ն նոր մարսագնաց կկառուցի. այն կարձակվի 2020 թվականին

11 Ապրիլ, 2018 17:26
ՆԱՍԱ-ն նոր մարսագնաց կկառուցի. այն կարձակվի 2020 թվականին

ՆԱՍԱ-ն սկսել է Մարս մոլորակի հետազոտման համար նախատեսված նոր մարսագնացի կառուցման աշխատանքները, հայտնում է space.com-ը:
Ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում մարսագնացը դեպի «Կարմիր մոլորակ» կարձակվի 2020թ. հուլիսին՝ Atlas V 541 հրթիռակրի միջոցով:
Սարքը կունենա տեղաշարժման համար նախատեսված 6 անիվ, ինչպես նաև հատուկ գործիք, որը կկարողանա թթվածին ստանալ Մարսի բարակ, ածխածնի երկօքսիդով հարուստ մթնոլորտից:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարսագնացների նպատակը հեռավոր մոլորակի վրա կյանքի գոյության նշանների հայտնաբերումն է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին