Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանը վիրավորված է գործընկերներից

11 Ապրիլ, 2018 13:17
Մանե Թանդիլյանը վիրավորված է գործընկերներից

Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի պահվածքն առնվազն գործընկերային չէր: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի գունավոր ծխի ակցիային:

Նա նշեց, որ «Ելք» խմբակցությանը նախապես չեն տեղեկացրել այդ մասին:

«Մենք այստեղ գործընկերն էինք և լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ, իսկ սա գործընկերային վերաբերմունք չէր: Մենք դահլիճում չպետք է անակնկալի չգայինք»,- ասաց նա:

Քիչ առաջ ԱԺ-ում ելույթի համար ամբիոնին մոտեցած «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե եկել է պահը վերջ տալու ՀՀԿ իշխանությանը և կերտել «մեր երազանքների Հայաստանը», ապա գունավոր ճայթռուկ վառեց: Այնուհետև «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը մոտեցավ Արարատ Միրզոյանին և վառեց ևս երկու ծխացող ճայթռուկ:

 

Լրահոս

Դիտել ավելին