Կարևոր իրադարձություններ

«ՎՏԲ բանկ»-ի ոսկերիչը կասկածվում է բանկից խարդախությամբ 16 մլն դրամի տիրանալու մեջ

10 Ապրիլ, 2018 17:46
«ՎՏԲ բանկ»-ի ոսկերիչը կասկածվում է բանկից խարդախությամբ 16 մլն դրամի տիրանալու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել են, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ոսկերիչ մասնագետ Լևոն Բ.-ն, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորություններից, իր ընկերների և 8 մտերիմ անձանց անուններով նշված բանկի մասնաճյուղերից մեկում գրավադրել է կեղծ՝ ոսկուց չպատրաստված զարդեր։

Կայքի հաղորդմամբ` Լևոն Բ.-ն կասկածվում է այդ եղանակով 16 մլն դրամի վնաս կատարելու մեջ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Իրավապահները պարզում են Լևոն Բ.-ի ընկերների և մտերիմ անձանց ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին