Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

«Անթույլատրելի խաբեություն էր 94-ի զինադադարը հասարակությանը ներկայացնել որպես հաղթանակ»

10 Ապրիլ, 2018 15:55
Հեղինակ՝ Արմեն Հարությունյան
«Անթույլատրելի խաբեություն էր 94-ի զինադադարը հասարակությանը ներկայացնել որպես հաղթանակ»

Կառավարության կողմից անթույլատրելի խաբեություն էր 94-ի զինադադարը հասարակությանը ներկայացնել որպես հաղթանակ, որովհետև հասարակությունն իսկապես հավատաց, և շատերը հավատում են դրան մինչ այժմ․․․

Ընդ որում՝ մեր կառավարիչներն այսօր էլ շարունակում են նույն քաղաքականությունը․․․ Եթե իսկապես երկու տարի առաջ հակառակորդի կողմից իրականացված ներխուժումն ավարտվեր նրանց կատարյալ պարտությամբ և բազմաթիվ կորուստներով, ապա նրանք դրանից հետո ոչ մի դեպքում չէին համարձակվի խախտել սահմանները։ Սա պարզ է, ինչպես մեկին գումարած մեկ։

Կառավարությունը պարտավոր է նման դեպքերում ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը, որ ժողովուրդն ինքը լուծում առաջարկի։ Պատմությունը նման բազմաթիվ դեպքեր գիտի, երբ պետական գործիչները, հասկանալով իրավիճակի լրջությունը, դիմելով ժողովրդին, հայտարարել են, որ հայրենիքը վտանգի մեջ է, ինչպես Սարդարապատի ճակատամարտից առաջ, և ժողովուրդը միշտ լուծել է խնդիրը։ Բայց մեր բոլոր կառավարությունների գերագույն խնդիրը եղել է իշխանության պահպանումը, որը նրանց միշտ շեղել է գլխավոր խնդրից՝ այն իրական քայլերից, որոնք իսկապես կարող են ապահովել երկրի անվտանգությունը․․․

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին