Կարևոր իրադարձություններ

Արցախի ՊԲ-ն երբևիցե չի թաքցրել արձանագրված արտակարգ միջադեպերը. ՊՆ-ն կոչով դիմել է ԶԼՄ-ներին

10 Ապրիլ, 2018 12:42
Արցախի ՊԲ-ն երբևիցե չի թաքցրել արձանագրված արտակարգ միջադեպերը. ՊՆ-ն կոչով դիմել է ԶԼՄ-ներին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:

«Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ  մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական  պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և  հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին