Կարևոր իրադարձություններ

«Շատ հավանական է...». Շարմազանովը տվեց առաջին փոխվարչապետի հավանական թեկնածուի անունը

10 Ապրիլ, 2018 12:36
«Շատ հավանական է...». Շարմազանովը տվեց առաջին փոխվարչապետի հավանական թեկնածուի անունը

Վաղը՝ ապրիլի 11-ին, ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի նիստ, որտեղ կքննարկվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ առաջարկը: Էթիկայի և կոռեկտության կանոններից ելնելով՝ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ որևէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»,- նշեց նա:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանին՝ Շարմազանովը նշեց, որ նա իրենց կուսակցության առանցքային գործիչներից մեկն է, եղել է ու կլինի:

«Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, և ինչպես ասել եմ, նա և՛ կառավարման համակարգում, և՛ ՀՀԿ-ում ունի իր լուրջ անելիքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենք գոհ են Կարեն Կարապետյանի աշխատանքից:

Հարցին՝ ո՞ր պաշտոնում է Կարեն Կարապետյանը շարունակելու պատասխանատվություն կրել, Շարմազանովը պատասխանեց. «Բոլորս հասկանում ենք, թե որ պաշտոնում է լինելու»: Ճշտող հարցին՝ փոխվարչապետի պաշտոնի մասի՞ն է խոսքը, նա պատասխանեց. «Շատ հավանական է»:

 

Լրահոս

Դիտել ավելին