Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի բժիշկը կարողանում է կուրծքը մեծացնել առանց վիրահատության

14 Հոկտեմբեր, 2015 22:44
Քիմ Քարդաշյանի բժիշկը կարողանում է կուրծքը մեծացնել առանց վիրահատության

Բժիշկ Չարլզ Ռունելզը, ով հանրաճանաչ է դարձել իր հայտնի հաճախորդուհու` Քիմ Քարդաշյանի շնորհիվ, առաջարկել է կրծքի մեծացման նոր մեթոդ` պլազմայի միջոցով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Ռունելզն իր այցելուներին ներարկում է իրենց իսկ սեփական արյունը: Հայտնի մաշկաբան-կոսմետոլոգն իր մեթոդն անվանել է vampire breast lift: Բժիշկը վստահեցնում է, որ ներարկումից հետո կրծքի չափսերը մեծանում են:

Ռունելզը ցենտրիֆուգի միջոցով հարստացնում է այցելուից վերցված արյունը թրոմբոցիտներով, որից հետո ներարկում կրծքի մեջ: Տվյալ մեթոդը ժամանակակից բժշկության մեջ հայտնի է PRP թերապիա անվամբ:

Ամբողջ գործընթացը տևում է 15 րոպե, իսկ արդյունքը երևում է 2-3 օրվա ընթացքում:

Քիմ Քարդաշյանը` բժիշկ Ռունելզի մոտ ընդունելության ժամանակ

 

Լրահոս

Դիտել ավելին