Կարևոր իրադարձություններ

Դեսպանը Հայաստան է եկել նոր պաշտոնի հետևից. «Հրապարակ»

10 Ապրիլ, 2018 09:15
Դեսպանը Հայաստան է եկել նոր պաշտոնի հետևից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրերին Հայաստանում է: Մեր թղթակիցը վերջերս նրան տեսել է փողոցում: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:

Նշենք, որ Ֆադեյ Չարչօղլյանը եղել է նաեւ 2-րդ եւ 3-րդ նախագահների արարողակարգի պետը՝ 2005-2010թթ․, երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է հյուպատոս Եգիպտոսում, դեսպան՝ Քուվեյթում, Օմանում, իսկ 2016-ից Հունաստանում է: Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին