Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն հայտնել է Աֆղանստանում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

09 Ապրիլ, 2018 23:14
ՆԱՏՕ-ն հայտնել է Աֆղանստանում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

ԱՄՆ-ի և Աֆղանստանի Անվտանգության ուժերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Կարի Հիկմատուլային: 

Այս մասին ասվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարության կայքում:

Հայտարարության համաձայն՝ ահաբեկիչը և նրա թիկնապահը ոչնչացվել են Ֆարյաբ նահանգում՝ ավիահարվածի արդյունքում:

«Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը և ԱՄՆ հակաահաբեկչական ստորաբաժանումը ոչնչացրել են Հիկմատուլլային ու կոչնչացնեն ցանկացած իրավահաջորդի»,- ասել է առաքելության հրամանատար Ջոն Նիկոլսոնը:

Հայտարարության համաձայն՝ Հիկմատուլան եղել է Խորասան նահանգում գործող խմբավորման ստորաբաժանման բարձրադիր հրամանատարը:

Նշվում է, որ Հիկմատուլան այդ թվում պատասխանատու էր ահաբեկիչների արտաքին աջակցության և գրոհայիններին Կենտրոնական Ասիայից Աֆղանստան տեղափոխելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին