Կարևոր իրադարձություններ

ՀՀ գրեթե բոլոր մարզերում իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ

09 Ապրիլ, 2018 16:26
ՀՀ գրեթե բոլոր մարզերում իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ

ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս:
ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ շուրջ 80 հա տարածքում, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաև ծառատնկման շաբաթօրյակների միջոցով: Մասնավորապես` Բնապահպանության նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է  ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։

Ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել ցանկացող բոլոր հասարակական և այլ կազմակերպությունները, անհատները կարող են դիմել ՀՀ ԲՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն՝ զանգահարելով (011) 65 09 35, (095) 75 93 37 հեռախոսահամարներին, գրելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև՝ զանգահարելով «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների տնօրեններին։

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքներն ու գեղեցկացնելու մեր հայրենի երկիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին