Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

08 Ապրիլ, 2018 22:06
Խոշոր հրդեհ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 8-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:22-ին: Տան ննջասենյակում (15 քմ) այրվել է մեկ պահարան՝ գույքով և մեկ պատուհան:

 

Լրահոս

Դիտել ավելին