Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    582,5
    590,5

  • RUB

    7,63
    7,93

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Պայթյունի հետևանքով 26-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

07 Ապրիլ, 2018 21:04
Պայթյունի հետևանքով 26-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի եւ որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հայկ Ս.-ն մեկ օր առաջ իրենց այգին վարելու ժամանակ գտել է ինչ-որ իր, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տանը փորձել է քանդել այն, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին