Կարևոր իրադարձություններ

Կենդանիների և բույսերի տեսակները տարբերակող հավելված է ստեղծվել

07 Ապրիլ, 2018 21:00
Կենդանիների և բույսերի տեսակները տարբերակող հավելված է ստեղծվել

Լավ նորություն նրանց համար, ովքեր հետաքրքրված են բնությամբ և անընդհատ փորձում են պարզել այս կամ այն կենդանու, բույսի անվանումը: iNaturalist սոցցանցը Seek կոչվող անվճար հավելված է թողարկել, որը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում ստանալ հարցի պատասխանը: Դրա համար ընդամենը պետք է սմարթֆոնի տեսախցիկը ուղղել կենդանու կամ բույսի վրա, և ծրագիրը կորոշի նրա տեսակը:

Բնության մասին տեղեկանալ կարելի է նաև խաղի ռեժիմով. բույսի յուրաքանչյուր ճանաչված տեսակ ավելացվում է օգտատիրոջ հավաքածուին: Հավելվածում կարելի է նաև մրցել այլ օգտատերերի հետ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին