Կարևոր իրադարձություններ

Մահացել է բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը

07 Ապրիլ, 2018 19:32
Մահացել է բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը

Այսօր, 84 տարեկան հասակում մահացել է լեգենդար բասկետբոլիստուհի Գոհար Սումբատի Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Գոհար Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 17-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 

1952-1956 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանում:
1957-1958 թթ. դարձել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր:
1965 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում:

1965 թվականին Հունգարիայում տեղի ունեցող համաշխարհային ունիվերսիադայում, ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում դարձել է առաջնության չեմպիոն:
1955 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:
Մասնակցել է ԽՍՀՄ հինգ համամիութենական ժողովուրդների սպարտակիադայի:

Վերջին տարիներին աշխատել է մանկապատանեկան մարզադպրոցներում, պատրաստել է սաներ, ովքեր բազմիցս ընդգրկվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում լեգենդար բասկետբոլիստուհու ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

 

Լրահոս

Դիտել ավելին