Կարևոր իրադարձություններ

«Փյունիկի» գլխավոր մարզիչն ասել է, թե ինչի մասին են զրուցել Ռուբեն Հայրապետյանի հետ

07 Ապրիլ, 2018 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզիչն ասել է, թե ինչի մասին են զրուցել Ռուբեն Հայրապետյանի հետ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչի մասին է իր հետ զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը  հանդիպել է 51-ամյա մասնագետին և առանձնազրույց ունեցել նրա հետ.

«Անկեղծ ասած, փետրվարի 24-ից մարզվում ենք արհեստական խոտածածկի վրա: Խնդրել էինք, որ մենք էլ մարզվենք բնական խոտածածկի վրա, բայց Ավանի ակադեմիայի բոլոր դաշտերը ցանել են: Այդ մասին էինք խոսում: Պարոն Հայրապետյանը նաև ուշադրության կենտրոնում է պահում ազգային հավաքականի թեկնածուներին: Հարցնում էր նրանց մարզավիճակի մասին: Արդյոք հավաքականը գլխավորելու առաջարկ չե՞մ ստացել. ոչ, այդ մասին խոսակցություն չի եղել»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարել է այն մասին, որ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, և որ նոր մասնագետի անունը կհայտարարվի մոտ օրերս:

Հնարավոր թեկնածուների թվում նշվում էր նաև Գյուլբուդաղյանցի անունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին