Կարևոր իրադարձություններ

Ցուկերբերգը պատմել է սոցցանցի ղեկավարության կողմից սահմանված նոր քայլերի մասին

07 Ապրիլ, 2018 14:56
Ցուկերբերգը պատմել է սոցցանցի ղեկավարության կողմից սահմանված նոր քայլերի մասին

Մարկ Ցուկերբերգը Facebook-ի իր էջում հայտնել է սոցցանցի ղեկավարության կողմից սահմանված նոր քայլերի մասին, որոնք կիրառվելու են «դրական դիսկուրսի ստեղծման» և երկրներում ընտրություններին հնարավոր միջամտությունը կանխելու նպատակով:

Ցուկերբերգը գրել է, որ այսուհետ յուրաքանչյուր գովազդատու, ով  ցանկանում է քաղաքական կամ հանրային նշանակությամբ թեմաներով գովազդ տեղադրել, պետք է հաստատի իր ինքնությունը: Ստուգում անցնելուց հրաժարվողները չեն կարողանա նման թեմաներով գովազդ տեղադրել: Բացի այդ, գովազդատուները ստիպված կլինեն գումարի աղբյուրի մասին տեղեկատվություն ցուցադրել:

Նա նաև նշել է, որ հայտնի էջերի սեփականատերերը պետք է ստուգում անցնեն:

Ըստ Ցուկերբերգի` այդ քայլերը թույլ կտան կանխել կեղծ հաշիվներով էջեր կառավարելը, ինչպես նաև՝ ապատեղեկատվություն տարածելը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին