Կարևոր իրադարձություններ

Վենգերը մտավախություն ունի, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

06 Ապրիլ, 2018 20:00
Վենգերը մտավախություն ունի, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտավախություն ունի, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է մի քանի շաբաթ բաց թողնել: «Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի կենտրոնական կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հետազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,-   Sky Sports-ը մեջբերել է Վենգերի խոսքը:

Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք է ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում՝ հանդիպման 61-րդ րոպեին: Ապրիլի 5-ին կայացած մրցավեճում լոնդոնցիներն առավելության են հասել 4:1 հաշվով: 

 

Լրահոս

Դիտել ավելին