Կարևոր իրադարձություններ

Արմավիրում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

06 Ապրիլ, 2018 16:17
Արմավիրում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

Ապրիլի 6-ին, ժամը 13:50-ին ՀՀ ՊՆ թիվ N ինժեներական զորամասի սակրավորական խմբի ուժերով ապրիլի 5-ին հայտնաբերված արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել էին տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին