Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 35 դեպք

05 Ապրիլ, 2018 21:37
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 35 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։

Ինչպես  տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման և խարդախության 4-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի ինքնակամ ներկայացման 12 և հայտնաբերման 1 դեպք։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 2 ատրճանակ, որսորդական 4 հրացան, 2 հրետանային ական, 4 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 3 պահունակ և տարբեր տրամաչափի 681 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին