Կարևոր իրադարձություններ

Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վաշիե Լագրավի հետ

05 Ապրիլ, 2018 20:31
Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վաշիե Լագրավի հետ

Գերմանիայում շարունակվում է «Grenke Chess Classic» խոշոր մրցաշարը, որտեղ կայանում են 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօր մրցում էր Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Մեր հայրենակիցը խաղում էր սև ֆիգուրներով: Պարտիան ավարտվեց 36-րդ քայլին` ոչ-ոքի արդյունքով

Տուրի մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Վիշվանաթան Անանդ - Ֆաբիանո Կարուանա 

Հու Յիֆան - Նիկիտա Վիտյուգով

Գեորգ Մեյեր - Մագնուս Կարլսեն

Արկադի Նայդիչ - Մատիաս Բլուբաում

 

5-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 3 միավոր և այս պահին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին