Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում ուղղաթիռ է կործանվել

05 Ապրիլ, 2018 16:18
Ֆրանսիայում ուղղաթիռ է կործանվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է,  այս մասին տեղեկացնում է  France Bleu ռադիոկայանը:

Ռադիոկայանը նշում է, որ  ուղղաթիռը կործանվել է օդանավակայանի մոտակայքում, որտեղից իրականացրել էր թռիչքը: Ընկնելուց հետո այն բռնկվել է: Ինքնաթիռում եղել է օդաչուն և ևս մի տղամարդ, նրանք երկուսն էլ զոհվել են:
Նշվում է, որ վթարը, ենթադրաբար, շարժիչի անսարքության պատճառով է եղել:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին