Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդը. Մխիթարյան

05 Ապրիլ, 2018 13:38
Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդը. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բրիտնական հեղինակավոր «FourFourTwo» ամսագրիին:

Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին` Մխիթարյանն ասել է. «Երբ լսեցի, որ կարող եմ տեղափոխվել «Արսենալ», ասացի` «Այո, ցանկանում եմ անել դա»: Երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է հարձակողական թիմում խաղալը: Ավելի լավ մեկնարկ չէի կարող պատկերացնել: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլ խաղալը: «Արսենալին» եմ միացել, քանի որ Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել իր թիմում, ոչ թե որովհետև ցանկանում էր փոխարինել Սանչեսին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք` տարբեր հնարավորություններով և որակներով, այնպես որ ես կփորձեմ ներդնել իմ ողջ ուժերն այս ակումբի համար»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը նաև նշել է, որ ցանկանում է իր հետքը թողնել «Արսենալի» պատմության մեջ.

«Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդը: Ցանկանում եմ շատ գոլեր խփել, փոխանցումներ կատարել և տիտղոսներ նվաճել, որպեսզի երջանկացնեմ երկրպագուներին»:

«FourFourTwo»-ի կայքում հաղորդվում է, որ Մխիթարյանի ամբողջական հարցազրույցը հնարավոր է կարդալ ամսագրի` մայիս ամսվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին