Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը մեկնել է Թուրքիա

04 Ապրիլ, 2018 12:20
Իրանի նախագահը մեկնել է Թուրքիա

Ապրիլի 4-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահների մասնակցությամբ ժողովը, որի օրակարգում գլխավորապես լինելու է Սիրիայի հարցը։ Այդ նպատակով ապրիլի 3-ի  երեկոյան Իրանի նախագահ Հասան Ռուհանին աշխատանքային այցով մեկնել է Անկարա։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:

3 նախագահները քննարկելու են Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներում հրադադարը պահպանելու խնդիրը։ Կարծարծվի նաև ահաբեկչության պայքարի հարցը։ Վերոնշյալ երկրները հանդիսանում են Սիրիայում ստեղծված  անվտանգության գոտիների որպես երաշխավոր երկրներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա էր մեկնել Վլադիմիր Պուտինը, ով արդեն առանձին հադիպում է ունեցել Էրդողանի հետ։

Թուրքիայում Էրդողանը նաև առանձին հանդիպում է ունենալու Ռուհանիի հետ, որի ժամանակ կքննարկվեն  թուրք-իրանյան հարաբերությունները,  ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

 

Լրահոս

Դիտել ավելին