Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

Երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում. «Հրապարակ»

03 Ապրիլ, 2018 07:50
Երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի եւ դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խմբակցությունում հակված չեն թեկնածու առաջադրելուն։

«Չկա միասնական մոտեցում, չի էլ լինի թեկնածու»,- ասաց մեր աղբյուրը։ Այսպես են մտածում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ թեկնածու կարելի էր առաջադրել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում գնար պայքարը, այլ ոչ թե փողոցում։ Հիմա, երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին