Կարևոր իրադարձություններ

Իսրայելի ներքին անվտանգության նախարարը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

02 Ապրիլ, 2018 17:17
Իսրայելի ներքին անվտանգության նախարարը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի ներքին անվտանգության նախարարը  «հակասեմիտ» է անվանել Էրդողանին` կոչ անելով երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս մասին գրում է The Jerusalem Post-ը:

Նախարարը նշել է, որ Իսրայելը պետք է հստակ քայլեր ձեռնարկեր Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում ու ճանաչեր նաև հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

«Մենք պետք է դիմադրենք Էրդողանի թշնամանքին և հակասեմիտիզմին: Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, երբ Թուրքիայի նման երկիրը սպանում է քրդերին և գրավում է Հյուսիսային Կիպրոսը, իսկ Արևմուտքում օրինական պետություն է համարվում»,- հայտարարել է Գիլադ Էրդանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին