Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԻՆ ղեկավարը ներողություն է խնդրել Կեմերովոյի առևտրի կենտրոնում զոհված երեխաների ծնողներից

02 Ապրիլ, 2018 15:15
ՌԴ ԱԻՆ ղեկավարը ներողություն է խնդրել Կեմերովոյի առևտրի կենտրոնում զոհված երեխաների ծնողներից

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը ներողություն է խնդրել Կեմերովոյի հրդեհին զոհ գնացած երեխաների ծնողներից, այս մասին գրում է РИА Новости-ն:

«Ամենասարսափելին այն է, երբ մահանում են երեխաները: Ես ներողություն եմ խնդրում այն աղջիկների և տղաների ծնողներից, որոնց մենք չկարողացանք պաշտպանել», - ասել է Պուչկովը:

Հիշեցնենք, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին