Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Էմմիի 10-ակի մրցանակակիր, սցենարիստ Սթիվեն Բոչկոն

02 Ապրիլ, 2018 12:15
Կյանքից հեռացել է Էմմիի 10-ակի մրցանակակիր, սցենարիստ Սթիվեն Բոչկոն

75 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի սցենարիստ, Էմմիի 10-ակի մրցանակակիր Սիվեն Բոչկոն: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը՝ պրոդյուսերը մահացել է քնի մեջ:

Բոչկոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել, որի դեմ նա պայքարում էր վերջին տարիներին: Չորս տարի առաջ նա ենթարկվել էր  ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության: 

Սթիվեն Բոչկոն հայտնի է իր «Բլյուզ Հիլ սթրիթ», «Լոս Անջելեսի օրենքը», «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալներով, ինչպես նաև «Կոլոմբո», «Փարիզ» գեղարվեստական ֆիլմերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին