Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը հրապարակել է Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ռազմավարությունը

01 Ապրիլ, 2018 17:40
ԱՄՆ-ը հրապարակել է Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ռազմավարությունը

ԱՄՆ Ծովային հետևակայինների կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելերը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վաշինգթանյան ռազմավարությունը ենթադրում է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների իրականացում, ինչպես նաև ծայրահեղականների հետ պայքարում այլ երկրներին օգնության ցուցաբերում: Այդ մասին տեղեկացնում է iz.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ՊՆ կայքին:

Դրա հետ մեկտեղ Պենտագոնի ներկայացուցիչը խոստովանել է, որ ԱՄՆ-ը չունի բավականաչափ հնարավորություններ ողջ տարածաշրջանում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:

Ինչպես պատմել է Նելերը՝ ներկա պահին Վաշինգթոնը համագործակցում է բրիտանական, ֆրանսիական և իտալական զորայինների հետ, ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում Հարավային Աֆրիկայի երկրների հնարավորությունները մեծացնելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին