Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց

01 Ապրիլ, 2018 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:

 

Լրահոս

Դիտել ավելին