Կարևոր իրադարձություններ

Քամին «Շիրակ» օդանավակայանի տանիքից երկաթյա թիթեղներ է պոկել

25 Մարտ, 2018 00:09
Քամին «Շիրակ» օդանավակայանի տանիքից երկաթյա թիթեղներ է պոկել

Մարտի 24-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին