Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում հարբած օդաչուի պատճառով ավելի քան 100 ուղևոր ստիպված է մի քանի օր սպասել օդանավակայանում

24 Մարտ, 2018 22:56
Գերմանիայում հարբած օդաչուի պատճառով ավելի քան 100 ուղևոր ստիպված է մի քանի օր սպասել օդանավակայանում

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում ավելի քան հարյուր ուղևոր մարտի 23-ից ստիպված են սպասել՝ հարբած օդաչուի վատճառով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, չվերթը, որով պետք է թռչեին ուղևորները, չեղարկել են, իսկ հաջորդ ինքնաթիռը սպասվում է երկուշաբթիից ոչ շուտ: Շտուտգարտ-Լիսաբոն չվերթի 106 ուղևորի ստիպված են եղել տեղավորել հյուրանոցում: Ինչպես երևում է Air Portugal ընկերության՝ Twitter-ում ուղևորի հարցմանը տված պատասխանից, նրանք ստիպված կլինեն սպասել մինչև երկուշաբթի:


Հաղորդվում է, որ երկրորդ օդաչուի հարբածությունը հայտնաբերել է օդանավակայանի աշխատակիցը, որն այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի ոստիկանությանն ու իշխանության մարմիններին:

Դրանից հետո Լիսաբոն ուղևորվող չվերթը հետաձգվել է: 40-ամյա օդաչուին ձերբակալել են և 10 000 եվրոյի չափով գրավ են սահմանել:

Նրան խնդրել են նաև հանձնել թռչելու լիցենզիան:

 

Լրահոս

Դիտել ավելին