Կարևոր իրադարձություններ

Խեսեն պետք է ավելի շատ խաղա

14 Հոկտեմբեր, 2015 21:22
Խեսեն պետք է ավելի շատ խաղա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսեի գործակալ Ժինես Կարվախալը կարծում է, որ իր հաճախորդը պետք է ավելի շատ խաղաժամանակ ստանա:

-Խեսեն պետք է ավելի շատ խաղա: Հենց խաղաժամանակը դրական կազդի նրա տրամադրվածության վրա: Ակումբը պետք է որոշում կայացնի: Խեսեն լավ է աշխատում մարզումների ժամանակ, ֆիզիկապես պատրաստ է: Նա պետք է օգտվի հնարավորությունից, եթե նման բան լինի,-գործակալի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:

Հիշեցնենք, որ այժմ վնասվածք ունի Կարիմ Բենզեման, և չի բացառվում, որ առաջիկա խաղերում մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Բենզեմայի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկի Խեսեին:

 

Լրահոս

Դիտել ավելին