Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, ով զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ

24 Մարտ, 2018 12:46
Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, ով զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ

Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, ով Տրեբ քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ  առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոմբը Twitter-ում, հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը: 

«Փոխգնդապետ Առնո Բելտրամը լքեց մեզ։ Զոհվեց հանուն Հայրենիքի։ Ֆրանսիան երբեք չի մոռանա նրա հերոսությունը, խիզախությունը, անձնազոհությունը»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին  Ֆրանսիայի հարավային Տրեբ կոմունայի Super U սուպերմարկետում  զինված տղամարդը պատանդներ էր վերցրել: Նա հայտարարել էր, թե ինքը հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին