Կարևոր իրադարձություններ

Մադրիդում ձերբակալել են վրացական կազմակերպված հանցախմբի 4 անդամի

24 Մարտ, 2018 11:52
Մադրիդում ձերբակալել են վրացական կազմակերպված հանցախմբի 4 անդամի

Վրաստանի և Իսպանաիայի իրավապահները Մադրիդում ձերբակալել են վրացական կազմակերպված հանցախմբի 4 անդամի։ Տեղեկացնում է aliq.ge կայքը:

Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Մամուկա Ճելիձեն հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են։ Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս Մադրիդ քաղաքում և արվարձաններում բազմաթիվ բնակարաններ են թալանել։

Հանցագործներին սպառնում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում։ Հետաքննությունն իրականացնում է Իսպանիայի Ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության վարչությունը։

Ճելիձեի խոսքով, գործի ընթացքում Վրաստանի ՆԳՆ-ն կշարունակի իսպանացի գործընկերների հետ համագործակցությունը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին