Կարևոր իրադարձություններ

Եվրոպական 20 երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ

24 Մարտ, 2018 11:23
Եվրոպական 20 երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ

Ինչպես հայտնում է բրիտանական The Times  թերթը, եվրոպական 20 երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝  Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ։

Թերթի համաձան՝  մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։

Թերթը  գրում է, որ արտաքսման «համակարգված շարքին» կարող են մասնակցել Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին