Կարևոր իրադարձություններ

Թիլերսոնը կարող է զբաղեցնել Տեխասի համալսարանի ռեկտորի պաշտոնը

24 Մարտ, 2018 10:36
Թիլերսոնը կարող է զբաղեցնել Տեխասի համալսարանի ռեկտորի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատված Ռեքս Թիլերսոնը կարող է զբաղեցնել Տեխասի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ըատ Թերթի տվյալների՝ բուհի հանձնաժողովը դեռ պաշտոնական առաջարկ չի արել Թիլերսոնին։ Հաղորդվում է, որ Թիլերսոնն ավարտել է այս համալսարանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ անձամբ դիվանագետը դեռ չի կողմնորոշվել՝ ինչով է զբաղվելու, սակայն նա ստացել է աշխատանքի բազմաթիվ հրավերներ։ Տեխասի համալսարանի գործող ռեկտոր Ուիլյամ Մաքրեյվենը հայտարարել է մայիսին պաշտոնը լքելու մտադրության մասին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին