Կարևոր իրադարձություններ

Պերուի կոնգրեսն ընդունել է նախագահի հրաժարականը

24 Մարտ, 2018 00:10
Պերուի կոնգրեսն ընդունել է նախագահի հրաժարականը

Պերուի կոնգրեսն ուրբաթ կայացած լիագումար նիստի ժամանակ ընդունել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկու ներկայացրած հրաժարականը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նիստը հեռարձակվել է խորհրդարանի պաշտոնական ալիքում:

Կուչինսկու հրաժարականին կողմ է քվեարկել 105 պատգամավոր:

Հաղորդվում է, որ առաջիկայում կկայանա երկրի փոխնախագահ Մարտին Վիսկարայի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կհնչեցնի իր ուղերձը կոնգրեսին: Հարավամերիկյան երկրի ղեկավարի պաշտոնը վերջինս կզբաղեցնի մինչև 2021 թվականը:

Հիշեցնենք, որ Կուչինսկին հրաժարականի դիմում էր ներկայացրել երկու օր առաջ՝ պայմանավորված կոնգրեսականների ձայները գնելու հետ կապված սկանդալով:

 

Լրահոս

Դիտել ավելին