Կարևոր իրադարձություններ

«Հետքայլ չենք կարող անել». Էրդողանը` Սիրիայում ռազմական օպերացիայի մասին

23 Մարտ, 2018 17:49
«Հետքայլ չենք կարող անել». Էրդողանը` Սիրիայում ռազմական օպերացիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի հարցում հետքայլ չեն անելու:

Էրդողանը, Ստամբուլի Բաղջըլար շրջանում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունենալիս, սիրիական Մանբիչի ուղղությամբ ռազմական օպերացիա սկսելու ազդակներ է տվել:

«Թրամփի և Պուտինի հետ խոսել ենք: Ասել ենք, որ այդ վայրերից արդեն հետքայլ չենք կարող անել, մենք ճնշվածների կողքին ենք: Աֆրինով գործը չի ավարտվում: Դրանից հետո Իդլիբն ու Մանբիչը կան»:
Էրդողանը կրկնել է այն տեսակետը, որով Թուրքիայի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) 
նույնականացնում են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հետ:
«Ասել էինք, որ նրանց (խոսքը PKK-ի-EH) որջն ենք մտնելու, և մտանք: Նրանք Սիրիա փախան և YPG-ի հետ միավորվեցին»:
Ըստ Էրդողանի՝ մինչև այժմ 3700 զինյալ է վնասազերծվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին