Կարևոր իրադարձություններ

Արմեն Նազարյանը Բուլղարիայում պարգևատրվել է պատվո հուշամեդալով

23 Մարտ, 2018 16:58
Արմեն Նազարյանը Բուլղարիայում պարգևատրվել է պատվո հուշամեդալով

Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արմեն Նազարյանը պարգևատրվել է Բուլղարիայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն անվանի ըմբիշ Արմեն Նազարյանը սպորտում ունեցած մեծ ավանդի համար Բուլղարիայում պարգևատրվել է Պատվո հուշամեդալով: Նազարյանին են նվիրել նաև լուսանկարների ալբոմ, որտեղ զետեղված են հայտնի ըմբիշի լուսանկարները:

Պարգևը Նազարյանին է հանձնել իտալացի Ջան Ֆրանկո Լուպատելին:
 

Լրահոս

Դիտել ավելին