Կարևոր իրադարձություններ

Անգլիայում փականագործներն ու սանտեխնիկները ճարտարապետներից շատ են վաստակում

22 Մարտ, 2018 21:00
Անգլիայում փականագործներն ու սանտեխնիկները ճարտարապետներից շատ են վաստակում

Արհեստավորների և բարձրագույն կրթությամբ մասնագետների վարձատրության հարցը տարբեր երկրներում տարբեր կերպ է լուծվում: Օրինակ, ինչպես պարզվել է, Անգլիայում փականագործներն ու սանտեխնիկները ճարտարապետներից շատ են վաստակում:

Աշխատավարձի մակարդակի ուսումնասիրությունը կատարել է բրիտանական վարպետ-շինարարների ֆեդերացիան (FMB): Մինուսով են դուրս եկել ոչ միայն ճարտարապետները, այլ նաև մնացած մասնագիտությունները, որոնք պահանջում են բարձրագույն կրթություն:

Картинки по запросу england carpenter

Ճարտարապետներին հետևում են ուսուցիչները, հաշվապահները, բժիշկներն ու անասնաբույժները:

Մեծ Բրիտանիայի ԲՈւՀ-երի շրջանավարտը տարեկան 32,000 ֆունտ ստեռլինգ է ստանում, այն դեպքում, երբ շինարարները և տանիքագործները վաստակում են տարեկան 42.000 ֆունտ: Իսկ Լոնդոնում այդ թիվը հասնում է մինչև 90.000-ի:

FMB- ն չի թաքցնում իր շահերը. զեկուցումը պատրաստվել է երիտասարդների ուշադրությունը արհեստավորական քոլեջների վրա հրավիրելու համար:

Համեմատության համար նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ԲՈւՀ-երի շրջանավարտների համար հոգս է ոչ միայն ցածր աշխատավարձը, այլ նաև չվճարված ուսանողական վարկը՝ միջինում 50 հազար ֆունտ:

 

Լրահոս

Դիտել ավելին