Կարևոր իրադարձություններ

Դիանա Գուրցկայայի մոտ սխալմամբ արգանդի քաղցկեղ են ախտորոշել

22 Մարտ, 2018 20:50
Դիանա Գուրցկայայի մոտ սխալմամբ արգանդի քաղցկեղ են ախտորոշել

Գուրցկայան վախեցել է ոչ թե իր, այլ որդու համար. «Տեր Աստված, ի՞նչ է լինելու նրա հետ: Չգիտեի՝ ինչպես ապրել»,- խոստովանել է երգչուհին:

Ելենա Մալիշևայի «Առողջ ապրելակերպ» հաղորդման ժամանակ երգչուհի Դիանա Գուրցկայան անկեղծորեն պատմել է, թե ինչպես են իր մոտ սխալմամբ «արգանդի քաղցկեղ» ախտորոշել:

Մի քանի տարի առաջ երգչուհին գնացել է գինեկոլոգի մոտ ստուգման: Փորձաքննության արդյունքում բժիշկը նրա մոտ հայտնաբերել է ուռուցք և առաջարկել օնկոլոգիական բուժում: Բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել արգանդը ուռուցքի հետ:

Картинки по запросу Певице Диане Гурцкой

Գուրցկայան Մալիշևային խնդրել է իր համար լավ մասնագետ գտնել: Արդյունքում սարսափելի հիվանդությունը հերքվել է, նրա մոտ հայտնաբերվել է միոմա:

Երգչուհին խորհուրդ է տալիս բոլոր կանանց ժամանակ առ ժամանակ դիմել բժշկի.

«Պետք է հետազոտվել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Դա անհրաժեշտ է»,- եզրափակել է նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին