Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 64 դեպք

21 Մարտ, 2018 21:30
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 64 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք։

Մասնավորապես, բացահայտվել է  յուրացման կամ վատնման 20, անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու 11, թմրամիջոցի հայտնաբերման 5, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է 6 միավոր զենք, թմբուկավոր ակոսափող 1 ատրճանակ, ատրճանակի նմանվող ինքնաշեն 1 սարք, օդամղիչ 1 հրացան, 5 նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ ու տարբեր տրամաչափի 429 փամփուշտ։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և խուլիգանության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին