Կարևոր իրադարձություններ

Ջեֆ Բեզոսը մեկ օրում հարստացել է 3,3 միլիարդ դոլարով

21 Մարտ, 2018 21:22
Ջեֆ Բեզոսը մեկ օրում հարստացել է 3,3 միլիարդ դոլարով

Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը հասել է 131,1 միլիարդ դոլարի:

Նրա ընկերության կապիտալաշրջանառությունը հասել է 768 միլիարդ դոլարի՝ զիջելով միայն Apple-ին:

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Amazon.com-ը շուկայական արժեքով շրջանցել է Alphabet Inc. ընկերությանը (Google-ի մայր ընկերությունը)՝ աշխարհի խոշորագույն ընկերություների շարքում զբաղեցնելով 2-րդ տեղը:

 

Երեքշաբթի օրվա վաճառքի փակմանը Alphabet ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 2,69%-ով (41,58 դոլարով) և հասել է 1586,51 դոլարի՝ մեկ արժեթղթի դիմաց: Amazon.com-ի շուկայական արժեքը հասել է 768 միլիարդ դոլարի:

Ջեֆ Բեզոսը, ում պատկանում է բաժնետոմսերի 16%-ը, մեկ օրում հարստացել է 3,3 միլիարդ դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին