Կարևոր իրադարձություններ

Սոչիում տուգանվել է Turkish Airlines-ը՝ օտարերկրյա քաղաքացու պատճառով

21 Մարտ, 2018 21:07
Սոչիում տուգանվել է Turkish Airlines-ը՝ օտարերկրյա քաղաքացու պատճառով

Սոչի քաղաքի սահմանապահ ծառայության աշխատակիցները տուգանել են Turkish Airlines ավիաընկերությանը՝ միջազգային փոխադրումների կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Вести Сочи-ն:Աղբյուրի հաղորդմամբ՝ ավիաընկերության աշխատակիցները Ստամբուլ-Սոչի չվերթի համար ընդունել են ուղևորի, որի անձնագիրն անվավեր էր՝ վավերականության ժամկետի ավարտի պատճառով:

Տղամարդը տուգանվել է և հետ ուղարկվել մեկնման օդանավակայան: Դրանից բացի, Turkish Airlines-ը ևս ստիպված կլինի տուգանք մուծել. նշվում է, որ սա ավիաընկերության ոչ առաջին նման խախտումն է:

 

Լրահոս

Դիտել ավելին