Կարևոր իրադարձություններ

Գեր մարդկանց դուրս են արել բիզնես-դասից

21 Մարտ, 2018 20:33
Գեր մարդկանց դուրս են արել բիզնես-դասից

Գեր մարդկանց, ինչպես նաև կերակրող մայրերին արգելվել է «Թայվանական ավիաուղիներ»-ի բիզնես-դասով թռչել, քանի որ անվտանգության գոտիները նոր ինքնաթիռներում շատ կարճ են եղել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Ավիաընկերության կողմից գործարկված Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռում անվտանգության գոտիները երկարեցնել չի հաջողվել՝ նոր անվտանգության բարձիկների տեղադրության առանձնահատկությունների պատճառով: Արդյունքում ճանապարհորդողներին, ում իրանի շրջագիծը գերազանցում է 142 սմ-ը, չի թույլատրվելու թռչել բիզնես-դասով:

2017թ. դեկտեմբերին Comair ավիաընկերության ներկայացուցիչները Black Motion խմբի մի քանի սևամորթ երաժիշտների խնդրել են բիզնես-դասից տեղափոխվել էկոնոմ-դաս այն պատճառով, որ սպիտակամորթ ուղևորների աթոռները կոտրված են եղել: Տաբոն և Բոնգանին հրաժարվել են տեղափոխվել, և օդանավի կապիտանը հրամայել է նրանց լքել օդանավը:

 

Լրահոս

Դիտել ավելին