Կարևոր իրադարձություններ

87-ամյա տատիկը Համացանցը հմայել Է Paint -ով նկարված գլուխգործոցներով

21 Մարտ, 2018 19:12
87-ամյա տատիկը Համացանցը հմայել Է Paint -ով նկարված գլուխգործոցներով

Տարեց իսպանուհին ակտիվորեն բաժանորդներ Է հավաքում սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Paint-ով արված նկարները: Այս մասին հայտնել Է El Mundo-ն:

 

Կոնչա Գարսիա Զաերա (Concha Garcվa Zaera) անունով թոշակառու կինն սկսել Է նկարել շուրջ 12 տարի առաջ, երբ երեխաները նրան անձնական համակարգիչ են նվիրել: Իսպանուհու խոսքով՝ ինքը խնամում Էր հիվանդ ամուսնուն եւ չԷր կարող երկար ժամանակ բացակայել, ուստի ցանակացել Է նոր հոբբի յուրացնել: «Սկզբում նկարում Էի ոչ մեծ օբյեկտներ. նախ տուն, երկրորդ օրը ես ավելացրի սարը: Քայլ առ քայլ ավելացնում Էի մանրամասներ, եւ, վերջ ի վերջո, շատ գեղեցիկ բան ստացվեց»,- պատմել Է Զաերան:

 

Նախ նկարչուհին նկարները հրապարակում Էր Facebook-ում, սակայն թոռնուհիները նրան խորհուրդ են տվել վերակողմնորոշվել դեպի Instagram-ը: Դեռ մարտի 9-ին Զաերայի Էջում շուրջ 300 բաժանորդ կար, դրա փոխարեն 11 օր անց թոշակառու կնոջ նորացումներին սկսել Է հետեւել 108 հազար մարդ:

Զաերան նշել Է, որ մեկ նկարի համար պահանջվում Է շուրջ երկու շաբաթ:

 

Լրահոս

Դիտել ավելին