Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը

21 Մարտ, 2018 15:52
 Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը

Ուկրաինայի ղեկավարությունը դադարեցրել է ՌԴ-ի հետ 2011-2020 թվականների համար տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը նշել է, որ որոշումն ընդունվել է միաձայն: Կիևն իր քայլը բացատրել է երկրի տնտեսության ուղղությունը փոխելու և ազգային շահերին համապատասխանեցնելու փորձով:

«Կանենք ամեն ինչ, որպեսզի ագրեսոր երկիրը բարձր գին վճարի Ուկրաինայում ագրեսիայի համար»,- ավելի վաղ ասել էր Գրոյսմանը:

Կողմերը տնտեսական համագործակցության ծրագիրը ստորագրել են 2011 թվականի հունիսին: Այն նախատեսում է ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարային գործարքների ինտեգրված համակարգի ստեղծում և երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում:

Աղբյուրի փոխանցմամբ` այս շաբաթ Ուկրաինայի ԱԳՆ-ն պատրաստվում է չեղարկել ՌԴ-ի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագիրը:
 

Լրահոս

Դիտել ավելին