Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Քննարկել են «վրեժխնդրության վճիռը». Կմիանա՞ Սեյրան Օհանյանը. «Հրապարակ»

21 Մարտ, 2018 09:15
Քննարկել են «վրեժխնդրության վճիռը». Կմիանա՞ Սեյրան Օհանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ` Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից հետո, «Հանուն Հայաստան պետության ճակատը» նիստ է հրավիրել։ Ինչպես տեղեկացրեց ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, քննարկել են ոչ միայն «այդ վրեժխնդրության վճիռը», այլեւ ուրբաթ օրվա հանրահավաքի եւ հետագա պայքարի ճանապարհային քարտեզը. «Եթե Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից, էսօրվա դատավճռից հետո ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա հայրենիքն ու պետականությունը մեկընդմիշտ տանուլ ենք տալու»:

Իսկ «ճակատն» ընդլայնվե՞լ է, թե՞ էլի դուք-դուք եք նիստ անցկացնում։ «Բանակցություններն ինտենսիվ շարունակվում են»: Կմիանա՞ ձեզ Սեյրան Օհանյանը: «Դեռ ինֆորմացիա չունենք»: Օհանյանին իշխանությունները փորձեցին անուղղակի «ներագրավել» Նորք-Մարաշի` Արթուր Վարդանյանի գործում. դա չի՞ խանգարի նրան` միանալ ձեզ:

«Կդժվարանամ ասել, բայցեւ կարծում եմ, որ հենց Սեյրանն ակտիվացավ, իշխանությունը դեֆակտո կփորձի նրան ներգրավել այդ գործի մեջ։ Սկզբից էլ էին փորձում նման բան անել»: Ձեր եւ Նիկոլի ճանապարհային քարտեզները կմիավորվե՞ն: «Որոշել ենք քննարկումները շարունակել ոչ միայն Նիկոլի, այլեւ մնացյալ ուժերի հետ` պայքարի մեջ ներառելով քաղաքացիական ողջ սպեկտրը»:

Իշխանությունից ո՞ւմ հետ եք աշխատում։ «Շուտ է դեռ, երբ շարժումը թափ հավաքի, իշխանական թեւերն իրենք կգան մեզ մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին