Կարևոր իրադարձություններ

Երևանում խանութի ցուցափեղկից գողացել են ժամացույցներ. հարուցվել է քրգործ

20 Մարտ, 2018 19:00
Երևանում խանութի ցուցափեղկից գողացել են ժամացույցներ. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի ցուցափեղկից երկու հատ ժամացույց հափշտակած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 18:47-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկից գաղտնի հափշտակել է տղամարդու երկու ժամացույց՝ պատճառելով խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է գլխարկով մի տղամարդ մուտք գործում խանութ, ապա ցուցափեղկից վերցնում ինչ-որ իր և հեռանում:

 

Լրահոս

Դիտել ավելին