Կարևոր իրադարձություններ

Արաբական աշխարհի մի շարք առաջնորդների մասնակցությամբ հակաթուրքական գաղտնի ժողով է անցկացվել. Middle East Eye

20 Մարտ, 2018 12:48
Արաբական աշխարհի մի շարք առաջնորդների մասնակցությամբ  հակաթուրքական գաղտնի ժողով է անցկացվել. Middle East Eye

Բրիտանական «Middle East Eye» պարբերականը մանրամասներ է գաղտնազերծել արաբական աշխարհի մի շարք առաջնորդների մասնակցությամբ անցկացված հակաթուրքական գաղտնի ժողովի մասին։

Ծագումով լիբանանցի, ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նադերը և որոշ արաբ լիդերներ 2015թ․ տարեվերջին հանդիպել են Կարմիր ծովում՝ մի զբոսանավում։ Հանդիպման ժամանակ Նադերն առաջարկել է «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի» և 6 արաբական պետությունների միավորմամբ նոր կառույց հիմնել։ Նադերի կարծիքով՝ այդ նոր կառույցը կարող էր հակակշիռ ստեղծել Թուրքիայի և Իրանի դեմ և կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում՝ վայելելով ԱՄՆ-ի աջակցությունը։

Աղբյուրի համաձայն՝ գաղտնի ժողովին ներկա են եղել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի օգնական Մուհամմեդ բին Սելմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բին Զայիդ էլ Նահյան, Եգիպտոսի նախագահ Աբդուլֆեթահ էս Սիսին, Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սելման բին Համեդ էլ Հալիֆեն և Հորդանանի արքա Աբդուլլահ 2-րդը։

Հավելենք, որ ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Ջորջ Նադերը, ով ԱՄՆ-ում զբաղված է ԱՄԷ-ի օգտին քարոզչությամբ, 1985թ․ մեղադրվել է մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին